Sunday, January 11, 2015

Ուսումնասիրում ենք հայերենը 2

Մատենագիր, մատյան (գիրք) գրող։ Հնում մատենագիր էին կոչվում և գիրք գրողները, և՝ ընդօրինակողները, հետագայում՝ միայն գրողները։ Այժմ մատենագիր ասելով հասկանում ենք անցյալի մեր հեղինակներին՝ Մովսես Խորենացի, Կորյուն, Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի, Ստեփանոս Սյունեցի, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի և ուրիշներ։
Ստեփանոս Սյունեցի († հուլիսի 21, 735 թ.). հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ, Սյունիքի 22-րդ մետրոպոլիտ։
Հավանորեն ծնվել է 660-ական թվականներին։ Կրթվել ու մեծացել է Հայոց ոստան Դվինում, քաղաքի ավագ քահանայի ընտանիքում։ Ուսանել է Դվինի հայոց կաթողիկոսարանում։ Այնուհետև բավական ժամանակ հոգևոր կրթություն է ստացել Գեղարքունյաց գավառի Մաքենեցոց վանքում՝ վանահայր Սողոմոնի մոտ, ապա, այն ժամանակ Հայաստանում մեծ հռչակ վայելող Սյունյաց վարդապետարանում՝ Մովսես Քերթողի մոտ։ Հետագայում ուսումնառության նպատակով եղել է Կոստանդնուպոլսում, Աթենքում և Հռոմում, սերտել է հունարեն և լատիներեն գրականություն և դպրություն, յուրացրել է երաժշտական արվեստը, խորացրել իր իմացությունը աստվածաբանության, մատենագրության մեջ։
Դեռևս Կոստանդնուպոլիսում եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալել՝ խորհրդատու և համագործակից ունենալով Դավիթ Հիպատ անունով հայ գիտնական իշխանին։ Վերադառնալով հայրենիք ծավալել է մշակութային լայն գործունեություն, կատարել է թարգմանություններ հունարենից, գրել ինքնուրույն աշխատություններ, մեկնություններ (որոնց թվում՝ Դիոնիսիոս Թրակացու «Արվեստ քերականության» հայտնի աշխատության մեկնաբանությունը), ճառեր, ինչպես նաև հոգևոր երգեր, շարականներ և կցորդներ։
734 թ. ձեռնադրվել է Սյունիքի մետրոպոլիտ։ Մեկ տարի անց սպանվել է Եղեգյաց ձորագավառի Մոզ ավանի մոտ՝ իր կողմից հանդիմանության արժանացած մի անպարկեշտ կնոջ կողմից։ Ըստ ավանդության նրա մահից հետո Վայոց Ձորում քառասուն օր երկրաշարժ է եղել։
 Ստեփանոս Սյունեցու թարգմանությամբ մեզ են հասել Դիոնիսիոս Արիոսպագացու, Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմեսացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գևորգ Պիսիդեսի, Մաքսիմոս Խոստովանողի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները։ Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը։ Մեծ է Սյունեցու ներդրումը հոգևոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում։ Նրան են պատկանում «Աւագ օրհնութեան» կանոնի շարականները։ Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում։

Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։
Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։
Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ (Ըստ Վաչե Նալբանդյանի՝ Նարեկացու ծննդյան թվականն ընկնում է 945–950 թվականների միջև ‌[փա՞ստ])։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով եպիսկոպոսի որդին էր։
Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։
Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվում նույն Նարեկա վանքում և ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։
Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել, և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է Թոնդրակեցիների աղանդին պատկանելու կամ հարելու համար (Ըստ որոշ ուսումնասիրողների, կաթողիկոսի կողմից իբրև թոնդրակեցի է բանտարկվել Նարեկացու հայրը։ Թոնդրակեցիությանը հարելու մեջ կասկածվել է նաև Անանիա Նարեկացին
Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։
Խոսելով Գրիգոր Նարեկացու մամսին  չենք կարող անտարբեր անցնել նրա ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՔՈՎ՝

 

Մատյան Ողբերգության

Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան Ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։
Պոեմը գրաբարից աշխարհաբարի է վերածել Մկրտիչ Խերանյանը։ Հայ գրականության մեջ բազմաթիվ են աշխարհաբար թարգմանությունները։ Վազգեն Գևորգյանը թարգմանել է պոեմի ծաղկաքաղը։
Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։
Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։
Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և, «... մութ խորհոլրդների միջից սլանալով», մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ «Մատեան ողբերգութեան» մեջ նա ասում է.
Aquote1.png
— Սպառնացար, և ոչ զաոհուրեցայ, Արգահատեցեր՝ և ոչ երբեք լուայ, Որ է ապստամբութեան յայտնի նշանակ։
Aquote2.png

Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություններով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, Փրկության ե աստվածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով։
Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշտամունքը։ Նա պանթեիստորեն առաջադրում և յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում.
Aquote1.png
— Զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին, Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում, Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝
ամբողջ լրումով։
Aquote2.png

Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամադրությունների արտահայտումն ու պատկերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բանաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկությունները և, դրանց համապատասխան, արտահայտչական ձևեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՛ բնության երևույթներն օգտագործված են բանաստեղծի կողմից իբրև համեմատություններ ու փոխաբերություններ՝ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնավորման համար։
Նարեկացու փոխաբերությունները, համեմատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ և գեղագիտական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։
Ժամանակի գրական լեզուն՝ գրաբարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող Նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգևոր երգերի (շարականների) հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել ե՝ այն աստիճան, որ նրանց լեզվական անհատականությունը գրեթե կորչում էր։ «Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։
Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Մ. Մեծարենցը ճիշտ է նկատել, թե Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։
Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։ Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ, շարականները) հարստացել ժող-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով։ «Մատեան ոդբերգութեան» պոեմի գեղարվեստական անընդգրկելի մեծության ամենացայտուն ապացույցներից է մեր գրականության վրա թողած նրա հսկայական ազդեցությունը։ Նրանից սովորել և ներշնչվել են ոչ միայն միջնադարի, այլն նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերը։
«Մատյան Ողբերգության» պոեմը, ամբողջական կամ մասնակի, թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզուներով։
Նարեկացու պատկերը Մոսկվայի Սուրբ Խաչ մայր տաճարի պատին

Գանձերը

Նարեկացու ստեղծագործությունների մեջ առանձին տեղ են զբաղեցնում գանձերը՝ գրված որոշակի տոնին երգվելու նպատակով։ Պահպանվել են շուրջ տաս գանձեր, որտեղ գովաբանվում է տոնի խորհուրդը։ Գանձերը սերում են ավանդական քարոզից և ունեն քարոզին բնորոշ ձևական հատկանիշներ։ Գանձերի առաջին կիրառողը եղել է Գրիգոր Նարեկացին։ Գանձ ժանրանունը ծագում է հենց Նարեկացու ստեղծագործություններից, որոնք սկսվում են «Գանձ» բառով՝ դրանով ապահովելով հեղինակի անվան սկզբնադիրը և ամբողջության մեջ դուրս բերելով «Գրիգորի երգ» ծայրակապը։ Նարեկացու գանձերին բնորոշ են հետևյալ հատկանիշները.
  • գանձերի առաջին տներում ներբողվում է տվյալ տոնը կամ սրբի հիշատակը,
  • յուրաքանչյուր տուն ավարտվում է կրկնակով կամ դարձով,
  • վերջին հատվածներում առկա են ննջեցյալներին ողորմության արժանացնելու և աղաչողին սեր և բարի գործեր պարգևելու մասին խնդրանքներ,
  • գանձերն ավարտվում են հին քարոզներից վերցված տողերով։

Տաղերը

Նարեկացուց պահպանվել են նաև շուրջ երկու տասնյակ տաղեր, որոնք իրենց բովանդակությամբ կապվում են գանձերի հետ, քանի որ նվիրված են եկեղեցական որոշ տոների։ Նարեկացին տաղերում արտահայտել է կրոնական տրամադրություններ և գաղափարներ՝ իրականությունից առնված պատկերներով։ Այս ձևով նա բանաստեղծությունից օտարել է ավանդական որոշակի ձևեր և պոեզիայի մեջ ներդրել սեփական ընկալումների շնորհիվ ինքնուրույն պատկերներ գործածելու սկզբունքը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։ Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն, որը հեղինակի լավագույն ստեղծագործություններից է։ Վարդի և շուշանի գունզգույն ծաղիկների պատկերներով հեղինակը նկարագրում է Քրիստոսի Պայծառակերպության ավետարանական դրվագը։ Իր չափազանց հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։
«Տաղ Ծննդյան»-ում հեղինակը ներկայացնում է Աստվածածնին իր ողջ գեղեցկության մեջ՝ նկարագրելով անգամ Աստվածածնի հանդերձանքը։ Եթե մինչ այդ Աստվածածինը ներկայացվում էր շարականներում իբրև կանանց մեջ ամենագովելին և բարեխոս իր Որդու առջև, ապա Նարեկացու մոտ ավանդական այս մոտեցումը առաջինը լինելով փոխված է։ Նարեկացու արժեքավոր ստեղծագործություններից է նաև «Հարության տաղը»։ Այստեղ ներկայացվում է, թե ինչպես Մասիսի լանջով իջնում է սայլը, որը քաշող սայլապանը նման է Խորենացու նկարագրած Հայկ նահապետին։





Մխիթար Գոշ (1120–ական թթ, Գանձակ1213, Նոր Գետիկ), հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ։
Մխիթար Գոշի առականերով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։
Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։


Կենսագրություն

Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մ. Գոշը գնացել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը, ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, ապա տեղափոխվել է Խաչեն, այստեղից էլ՝ Նոր Գետիկի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում կառուցել Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։ 1196-1198 գնացել է Երուսաղեմ ուխտագնացության։ Մահացել է 1213 թվականին ՝Նոր Գետակում (այժմ՝ Հայաստանի Գոշ գյուղում) ։ Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք (Գոշի վանք)։ Վանաձոր քաղաքում գործում է Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարան։


Ստեղծագործական աշխատանք

Մատենագրություն

Մ. Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարքհայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։ Ուշագրավ են «Յայտարարութիւն»–ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովածուների քաղ. համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից»–ը, միակ աղբյուրը, որտեղ համառոտ շարադրված է Աղվանքի 11-12 դդ պատմությունը։

Օրենսդրություն

Բացառիկ արժեք են ներկայացնում Մխիթար Գոշի Դատաստանագիրքն ու առակների ժողովածուն։ Մ. Գոշը հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները Դատաստանագրքում փորձել է կարգավորել օրենսդրական միջոցներով։
Դեռևս միջնադարում Դատաստանագիրքը թարգմանվել է լատիներեն, լեհերեն և վրացերեն լեզուներով, կիրառվել է հայ գաղթօջախներում։


Առակներ

Նրա առակների նյութը հիմնականում հասարակական և կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով։ Առակագիրը շոշափում է խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալ–պատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երևում է հասարակական շերտավորումը և սոցիալական պայքարի առկայությունը։ Մարդիկ դատում ու դատապարտում են իշխաններին, տրտնջում թագավորներից, նույնիսկ՝ աստծուց։ Սակայն հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրան պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։ Առակներում ևս Մ. Գոշը կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծածում։ Այստեղ այլաբանորեն կոնկրետ մարդն է նկարագծվում՝ իբրև գյուղացի, քաղաքացի, ազնվական–իշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր և այլն՝ իր կեցության առանձնահատկություններով։
Մխիթար Գոշի կողմից հիմնադրված վանքը՝ Գոշավանքը։
Մ. Գոշը իր ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակներով։ Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունները, ծաղրելու պակասությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազելու չարիքը։ Ժողովածուն ունի կուռ կառուցվածք. պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում դասավորված են որոշակի կարգով, ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ։ Բարոյականք կոչված առակների նյութը բույսերի և կենդանիների հատկություններն են, բարքը, որ հեղինակը դնում է իբրև առակի պատմողական մաս և դրանից հանում բարոյախոսական եզրակացություն։ Այդ պատճառով էլ այս խմբի առակները մեծ մասամբ սակավ գործողությամբ այլաբանական համեմատություննեև են։ Գործողությունն ուժեղ է առասպելական և ստեղծական կոչված առակներում, որոնց նյութը քաղված է կենդանիների ու մարդկանց կյանքից։ Բոլոր դեպքերում պատմվածքի մասը ծավալուն չէ։ Առասպելական, մասամբ և ստեղծական առակներում Մ. Գոշը վերցնում է այնպիսի գործող անձինք, որոնց սոսկ անունները պատրաստի հասկացություններ են. աղվես՝ խորամանկություն, նապաստակ՝ վախկոտություն, արջ՝ միամտություն–հիմարություն ևն։ Նրա առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որ գրված է իբրև գրական–գեղարվեստական երկ։ Այս իմաստով Մ. Գոշը գեղարվեստական արձակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։
Մ. Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թվականին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։ Մխիթար Գոշի Դատաստանագիրքը հայոց և միջազգային իրավունքի պատմության մեջ մեծ իրադարձություն է եղել։ Այն պարունակել է այնպիսի դրույթներ, որոնք տեղ են գտել այժմյան բազմաթիվ իրավական ակտերում։ Գոշը այնպիսի գաղափարների հեղինակ է, որոնք բխել են անմիջականորեն մարդու բնական իրավունքներից։ Դատաստանագիրքը պարունակել է քրեական, քաղաքացիական և այլ կարևոր հարաբերություններ կարգավորող դրույթներ։
Մխիթար Գոշ Մխիթար Գոշը խոր հետք է թողել հայ գրավոր մշակույթի զարգացման վրա։ Նրա առակներով հայ գեղարվեստական արձակը սկսում է հանդես գալ իբրև ինքնուրույն գրական տեսակ։ Գոշը ապրել և գործել է մի ժամանակաշրջանում, երբ թե´ Կիլիկիայում և թե´ բուն Հայաստանում արդեն կազմավորվել էին հայկական պետություններ՝Ռուբինյանների և Զաքարյանների գլխավորությամբ։ Մխիթար Գոշն իր մտավոր գործունեությանբ ջանում էր ծառայել ազգային պետականության ամրապնդմանը։
Մխիթար Գոշի մասին կենսագրական որոշ տեղեկություններ է հաղորդում XIII դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին։ Գոշը ծնվել է 12դ. մոտ 20-ական թվականներին հայաշատ Գանձակ քաղաքում։ Տեղում կրթություն ստանալուց հետո նա աշակերտել է Հովհաննես Տավուշեցի վարդապետին՝ նրանից ստանալով վարդապետական աստիճան։ Բայց չբավարարվելով ձեռք բերածով՝ Մխիթարը մեկնում է Կիլիկյան Հայաստան, կատարելագործվում տեղի մեծահամբավ վարդապետների մոտ։ Վերադառնալով Արևելյան Հայաստան՝ Գոշը որոշ ժամանակ մնում է Խաչենում, ապա հաստատվում է Կայենո գավառի Գետիկ վանքում, հիմնում դպրոց, գբաղվում կրթական գործունեությանբ։ Երբ երկրաշարժից ավերվում են Գետիկն ու մերձակա գյուղերը, Մխիթարը միաբանությանն ու գյուղացիներին հորդորում է չհեռանալ ուրիշ վայրեր։ Նա Զաքարյան իշխանների օգնությամբ հին Գետիկից ոչ շատ հեռու՝ մի գեղատեսիլ վայրում, կառուցում է Նոր Գետիկ վանքը, իսկ մոտակայքում՝ երկու գյուղ։ վանքը հիմնադրի անունով անվանվում է նաև Գոշավանք։
Մխիթար Գոշի գործունեությունը զուգադիպում է այն ժամանակներին, երբ հայ-վրաց ռազմական ուժերը Զաքարյան եղբայրների գլխավորությամբ տապալում են սելջուկ նվաճողների լուծը։ Ազատագրվում են պատմական Հայաստանի հյուսիսային շրջանները, հաստատվում է Զաքարյան տոհմի իշխանությունը։ Իր իմաստությամբ և մեծ հեղինակությամբ Մխիթար Գոշը ձեռք է բերում Հայաստանի կառավարիչ Զաքարե մեծ իշխանի համակրանքն ու վստահությունը, դառնում նրա խրատատու խորհրդականը։ Մխիթար Գոշը վախճանվել է խոր ծերության հասակում՝ 1213 թվականին, և թաղվել Նոր Գետիկում։



Վարդան Այգեկցին Մխիթար Գոշի կրտսեր Ժամանակակիցն է, միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ։

Կենսագրություն

Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում: Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ 1198 թվականին մասնկացել է Լևոն Բ Մեծագործի թագադրության հանդեսին: Վախճանվել է 1250 թվականին:

Ստեղծագործությունը

Այգեկ վանքում գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։

Առակները

Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան 30 առակ։ Այգեկցին սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին: Իր Խրատական ճառերում նա վերամշակել, օգտագործել է Եզոպոսի և այլ գրավոր առակներ, ինչպես նաև՝ հայ ժողովրդական առակները ու զրույցները, որոնք գրի են առել Այգեկցին և այլ մատենագիրներ, նովելներ են, զվարճալի անեկդոտներ և խրատական փոքրիկ պատմություններ: Իր մշակած և հեղիանակած առակները և զրույցները Այգեկցին հավաքել է առանձին ժողովածուների մեջ: Ի տարբերություն Մխիթար Գոշի առակների՝ դրանք ներկայացված են առանց որևէ դասակարգման և չունեն բարոյախրատական եզրակացություններ: Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։ Այգեկցու հետնորդները մինչև անգամ 17-րդ դարը, նրա առակների մատյանը հարստացրել են, ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ։ Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ։ Ձեռագիր մատյանների մի մասը պահպանվել և հասել է մինչև մեզ «Աղվեսագիրք» ընդհանուր անվան տակ, որովհետև շատ առակների գործող անձը աղվեսն է։ Այն հրատարակվել է 1668 թականին, Ամստերդամում։ «Աղվեսագիրքը» թարգմանվել է վրացերեն, արաբերեն, ռուսերեն։ Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը։

Եզն և Ձի

«Եզը և ձին խոսեցին միմյանց հետ: Եզն ասաց. -Դու ո՞վ ես կամ ինչի՞ պետք ես: Ձին ասաց. -Ես ձի եմ և ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով, արծաթով և բազմում են ինձ վրա: Եզն ասաց. -Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում և ապա դու և քո թագավորն ուտում եք: Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը և եթե չվաստակեմ, դու էլ քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր»: Ինչպես Մխիթար Գոշի «Ոսկին և Ցորենը» առակում, այնպես էլ Այգեկցու որոշ առակներում ամենից բարձր է դասվում աշխարհը շենացնող տքնաջան աշխատանքը: «Եզն և Ձի» առակում Ձին պարծենում է, որ թագավորներն ու իշխանները ոսկով ու արծաթով են զարդարում իրեն և բազմում իր վրա: Եվ Եզը պատասխանում է. «Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում, չարչարվում ու հոգնում, և ապա դու և քո թագավորն ուտում եք: Եթե ես չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք»:

Ջրաղաց և Եկեղեցի

«Եկեղեցին պարծեցավ յուր սրբությամբ և ասաց, թե ես եմ տաճար Աստծու և դեպի ինձ են գալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու Աստծուն և պատարագ, և հաշտվում է Աստված աշխարհի հետ և մեղքերին թողություն է լինում: Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն, թե ինչ որ դու ասում ես, արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի մոռանա, որ գիշեր, ցերեկ աշխատում եմ և դատում այն, ինչ որ ուտում են քահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և երկրպագելու Աստծուն»: Այս առակում ստեղծարար ժողովրդին մարմնավորում է ջրաղացը, որը բարձր է դասվում անգամ Աստծո տաճարից՝ եկեղեցուց:

Կտակ վասն գանձի

«Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց. -Ով զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի: Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը: Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով»: Բարեբեր աշխատանքն է իսկական գանձը, այս է ուսուցանում «Կտակ վասն գանձի» զրույցը, որտեղ աղքատ և իմաստուն հայրը իբրև թե այգում թաղված գանձերը գտնելու համար, իր ծույլ որդիներին ստիպում է փորել հողը: Եվ այդ աշխատանքը իսկապես գանձ է դառնում, քանի որ այգին աճում է և առատ բերք տալիս:

Առյուծ և մարդ

«Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց. -Ինչու՞ եք փախչում և ու՞մ ահից եք զարհուրած փախչում: Եվ նրանք ասացին. -Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը: Եվ առյուծն ասաց. -Ո՞վ է մարդը և ի՞նչ է նա և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից: Եվ նրանք ասացին. -Կգա, կտեսնի քեզ և քեզ վայ կլինի: Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց. -Միթե՞ դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին: Եվ նա ասաց. -Այո, ես եմ: Առյուծն ասաց. -Արի կռվենք: Մարդն ասաց. -Այո, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են: Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք: Առյուծն ասաց. -Երդվիր, որ կգաս և ես կլսեմ քեզ: Մարդն երդվեց և առյուծն ասաց. -Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին: Եվ առյուծը գոչեց. -Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել»: Այգեկցին, մշակելով ժողովրդական առակը, ձգտել է ցույց տալ, որ կենդանական աշխարհում ամենից բարձրը բանական մարդն է, որն իր հնարամտությամբ հաղթում է անգամ ամենազորեղ գազանին՝ առյուծին:
Իմաստուն զինվոր

Իմաստուն զինվոր

«Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու կողմով կաղ էր: Զինվորներից մեկը նրան ասաց. -Ով ողորմելի, ո՞ւր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող: Եվ նա ասաց. -Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու, և հաղթելու»: Իր առակներով ու զրույցներով Այգեկցին ձգտել է նպաստել ժողովրդի մարտական ոգու ուժողացմանը: Նա ուսուցանում է, որ խաղաղ ժամանակ արդեն պիտի պատրաստվել վերահաս պատերազմին: Եվ պատերազմի պիտի գնալ ոչ թե փախչելու, այլ՝ կռվելու և հաղթելու մտադրությամբ: Առակագիրը, սակայն, դեմ է անիմաստ և փուչ պատճառներից ծագող պատերազմներին: Այդ է ցույց տալիս նրա մշակած մի կաթիլ մեղրի մասին ժողովրդական զրույցը, որը նաև Հովհաննես Թումանյանի հայտնի բալլադի հիմքն է դարձել:











Անանիա Շիրակացի (ծն. և մահվան թթ. անհայտ), 7-րդ դարի հայ գիտնական։ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում։ [1]

Ծննդավայրը և ուսումը

Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։[2] Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով, և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր Չորրորդ Հայքում։
Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անց կացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թէ Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետում համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթանում այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի հետ։ Ապա նա վերադառնում է Հայաստան, և փորձում ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացում է դպրոց և գրում դասագրքեր։ [3]

Գիտական գործունեության ոլորտը

Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։ Մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատություններից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ։ Անանիա Շիրակացու մեզ հասած աշխատություներից գիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ ու կշիռներին, ֆիզիկայի և օդերևութաբանության զանազան հարցերին վերաբերող ուսումնասիրությունները։
Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ–քաղաքական ու մշակութային շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է տեսնել միջնադարյան բնագիտական տեսությունների կրոնական ուղղվածությունը և փորձել է դրանք փոխարինել գիտական տեսակետներով։ Անանիա Շիրակացու գիտա–մանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության, այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների մասին։ Անանիա Շիրակացին փաստորեն բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում ‌[փա՞ստ]։

Շիրակացու ձեռագրերը՝ նվիրված ճշգրիտ գիտություններին

Պահպանվել են նաև Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», « Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին» և այլ աշխատություններ։ Շիրակացին իր աշխատություններում բերում է եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների մոտ ընդունված թվագրության սկզբունքները, խոսում է մոլորակների շարժման, Արևի և Լուսնի խավարումների և նրանց պարբերականության մասին և այլն։ Ընդունելով երկրի գնդաձևությունը Շիրակացին գտնում է, որ արևը կարող է լուսավորել երկրի երկու կողմերը օրվա տարբեր ժամերին և երբ երկրի մի կողմում ցերեկ է՝ մյուսում գիշեր։ Նա Ծիր Կաթինը համարում է խիտ և աղոտ աստղերի կուտակում”։ Պաշտպանում է այն գիտնականների կարծիքը, որոնք գտնում են որ Լուսինը սեփական լույս չունի և լույս ստանում է Արևի միջոցով։ Արևի խավարումը բացատրում է Լուսնի՝ Արևի և Երկրի միջև գտնվելով։ Շիրակացին ուշագրավ բացատրություններ է տալիս անձրևի, ձյան, կարկուտի, ամպրոպի, հողմերի, երկրաշարժի և բնության զանազան այլ երևույթների մասին։ Շիրակացու գրչին են պատկանում նաև մի շարք աշխարհագրական, պատմական աշխատություններ։ [1]

Աշխատություններ






1rightarrow.png  Տես նաև Դավիթ (այլ կիրառումներ) 
Դավիթ Անհաղթ։ 12-րդ դարի մանրանկար
Դավիթ Անհաղթ (ծն. և մահ. թթ. անհայտ), V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից։
Ըստ հին հայկական աղբյուրների նա ծնվել է Տարոնի գավառի Ներգին գյուղում։ Այդ պատճառով էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես Դավիթ Ներգինցի։ Սեն Արևշատյան «Դավիթ Անհաղթը՝ հին Հայաստանի ականավոր փիլիսոփա», «Հայաստան» հրատ. Երևան, 1980,. Ըստ հետազոտությունների, Դավիթ Անհաղթը ծնվել է 5-րդ դարի 70-ական թվականներին, և մահացել է 6-րդ դարի կեսերին։ Երիտասարդ տարիներին Դավիթ Անհաղթը մեկնում է Հունաստան՝ ուսման։ Ստույգ ճշտված է, որ Անհաղթը Հունաստանում աշակերտում է Օլիպիոդորոս Կրտսերին, որը 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին ղեկավարում էր Ալեքսանդրիայի փիլիսոփայական դպրոցը։ Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն։ Մեծ հռչակ է վայելել նաև հունական աշխարհում։ «Անհաղթ փիլիսոփայի» փառքը նա ձեռք է բերում իր գիտելիքների և ամենից առաջ բանավիճական ձիրքերի համար։ Արևմտյան գրականության մեջ Դավիթ Անհաղթը հայտնի է նաև «Դավիթ Արմենիոս»՝ Դավիթ Հայ, անունով։

Ստեղծագործությունը

Տեքստերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Դավիթ Անհաղթը իր աշխատությունները սկզբում գրել է հունարեն Լեզվով։ [1] Դավիթ Անհաղթը նպաստել է հայ փիլիսոփայության կազմավորմանը, վճռական դեր խաղացել փիլիսոփայության ճշգրիտ տերմինաբանության և գիտակարգերի մշակման բնագավառում։ Դավիթ Անհաղթին վերագրվող բազմաթիվ երկերից անկասկած նրան է պատկանում չորս աշխատություն՝ «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի» և «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի», ընդ որում, առաջին երեքը պահպանվել են նաև հունարեն։
Որպես նորպլատոնական, Դավիթ Անհաղթը իդեալիստական հիմքի վրա զուգակցել է Պլատոնի, Արիստոտելի և Պյութագորասի ուսմունքները։ Աստված, ըստ Դավիթ Անհաղթի, բոլոր լինելիության տիեզերաբանական ապացուցման սկզբունքը, համարելով, որ միայն բնությունը ճանաչելով է հնարավոր ճանաչել արարչին։ Դավիթ Անհաղթի իմացության տեսությունը մոտ է Արիստոտելի իմացաբանությանը և ընդունել է նրա որոշ մատերիալիստակամ գծեր։ Աշխարհը Դավիթ Անհաղթի կարծիքով լիովին ճանաչելի է։ Մարդու հինգ զգայարանները և բանականությունը հնարավորություն են տալիս զննելու և ճանաչելու ողջ բնությունը։

Առանձնահատկությունները

Դավիթ Անհաղթը փիլիսոփայությունը բաժանում է երկու մասի՝ տեսական և գործնական։ Առաջին հիմքը հոգու ճանաչողական հատկությունն է, իսկ նպատակը՝ մարդու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող աշխարհի ճանաչումը։ Երկրորդի հիմքը հոգու այլ հատկություններըն են՝ արիությունը, ողջախոհությունը, արդարությունը։ Նրա նպատակն է բարոյական արատներից ձերբազատել մարդկային հասարակությունը, յուրաքանչյուր անհատի ցույց տալ առաքինության ուղին։
Արիստոտելի, Պլատոնի, Փիլոն Ալեքսանդրացու և անտիկ այլ մտածողների երկերի թարգմանություններով հանդերձ Դավիթ Անհաղթի հայ ժառանգությունը որոշիչ դեր խաղաց միջնադարյան փիլիսոփայության կազմավորման գործում։ Դավիթ Անհաղթի երկերը ազդեցություն են ունեցել միջնադարյան հայ փիլիսոփայության զարգացման վրա, շուրջ մեկ հազարամյակ եղել բազմաթիվ մեկնողական աշխատությունների առարկա և անտիկ դասական փիլիսոփայական երկերի հետ մտել միջնադարյան Հայաստանի բարձրագույն դպրոցների ծրագրերի մեջ։ XVIII դ. նրա երկերը թարգմանվել են վրացերեն և շոշափելի դեր խաղացել նաև վրացական փիլիսոփայության մտքի զարգացման գործում։

Դավիթ Անհաղթի եկեղեցական գործունեությունը

Ըստ ավանդության, Դավիթ Անհաղթը բազմաթիվ երգեր է հորինել եկեղեցու համար։ «Սահմանք իմաստասիրութեան» մեջ կան երգ–երաժշտությանը վերաբերող, թեև ոչ ծավալուն, բայց նշանակալից ասույթներ, որոնք առիթ են տվել զանազան մեկնությունների և, այդպիսով, խթանել ազգային երաժշտագիտության զարգացմանը։ Տեսության մեջ Դավիթ Անհաղթը ձայների հարաբերությունները հանգեցնելով քանակային հարաբերությունների՝ հիմնավորել է քանակի կատեգորիայի խաղացած վճռական դերը երաժշտության մեջ, որով և վերջինս կապվում է թվաբանության, երկրաչափության և աստղաբաշխության հետ։ Դավիթ Անհաղթը հայ միջավայրում ընդունելի է դարձրել երաժշտության տեսության ուսուցումը բարձրագույն կրթական ծրագրերով նախատեսելու գաղափարը։





Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսրոպ Մաշտոցի կողքին ծնկած Կորյունը (Մատենադարանի հարակից հրապարակում գտնվող հուշարձանի հատված, 1962 թ., քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան)
Կորյուն (մոտ 380-մոտ 450), հայ պատմիչ, վարդապետ, թարգմանչաց շարժման գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից։

Կենսագրություն

Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հանձնարարությամբ ուսուցանելու է մեկնել Հայաստանի գավառները։ Ապա՝ իր մյուս աշակերտներից ոմանց հետ ուղարկվել է Ասորիք և Կ.Պոլիս՝ ասորերենի և հունարենի մեջ հմտանալու։ Կորյունը և մյուսները հայրենիք են վերադարձել 431–ից հետո՝ իրենց հետ բերելով Ս.Գրքի հունական լավագույն օրինակներ, ինչպես և Նիկիայի առաջին ու Եփեսոսի տիեզերական ժողովների կանոնները։ Դրանից հետո Կորյունը զբաղվել է եկեղեցական և թարգմանչական գործունեությամբ, մասնակցել Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը։ Ենթադրվում է, որ թարգմանել է «Նար Մակաբայեցոց» գիրքը և այլ երկեր։ Բայց Կորյունի հեղինակությամբ մեզ հասած միակ վավերական գործը Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունն է, որ շուրջ 442–ին Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու պատվերով գրել և ավարտել է 443-450–ին։
«Վարք Մաշտոցի»–ն[1] հայ ազգային մատենագրության առաջին երկերից է, որում Կորյունը վարքաբանական ձևի տակ կարևոր տեղեկություններ է հաղորդել հայոց, վրաց և աղվանից գրերի գյուտի ու դրանց հանգամանքների մասին։ Այն V դ. սկզբին Հայաստանում ծավալված մտավոր ու քաղաքական շարժման մասին առաջին ու միակ հավաստի սկզբնաղբյուրն է՝ գրված ժամանակակցի, իրադարձությունների մասնակցի և ականատեսի կողմից։ Երկը սպառիչ է իր առաջադրված խնդրի սահմաններում։ Բաղկացած է չորս մասից. մուտք, առաջաբանություն, բուն շարադրանք և վերջաբան։ «Վարքում» տեղ են գտել միայն կարևորագույն հանգամանքները, հայտնի, ընդհանուր ճանաչում գտած իրադարձություններն ու փաստերը, որպեսզի տարակարծությունների և ընդդիմության տեղիք չտրվի։ Այստեղ էլ՝ երկի սեղմ, համառոտ և ճշմարտապատում բնույթը։ Հետագա բոլոր պատմիչները գրերի գյուտի, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կյանքի ու գործունեության վերաբերյալ, ինչպես և դրանք լրացնող այլ տեղեկություններ քաղել են Կոյրունի երկից և հենվել նրա վրա։ Երկը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև բանասիրության ու պատմագիտության մեջ։

Աշխատություններ

  • Կորիւն, Վարք Մաշտոցի բնագիրը ձեռագրական այլ ընթերցվածներով, թարգմանությամբ, առաջաբանով եւ ծանոթագրություններով ի ձեռն պրոֆ. Մանուկ Աբեղյանի, Հայպետհրատ, Երեւան, 1941
  • Կորիւն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, աշխատութեամբ Ա. Մաթեւոսեանի, Երեւան, 1994 (Կորիւնի երկի ձեռագրերի ու տպագրերի ցանկը տե՛ս էջ 9-19)։
  • Կորիւն, Վարք Մաշտոցի. Յառաջաբան, բնագրի վերակազմութիւն եւ ծանօթագրութիւններ, աշխատասիրեց Հ. Պօղոս Անանեան, Վենետիկ-Ս. Ղազար, 1998 (Հայկական մատենադարան, 4), (մատենագիտութիւնը տե՛ս էջ Ը-ԺԴ)
  • Կորիւն, Վարք Մաշթոցի. Ուղղեալ եւ լուսաբանեալ ի Գառնիկ Ֆնտգլեանէ, Երուսաղէմ, տպ. Սրբ. Յակոբեանց, 1930։
  • Կորիւն, Վարք Մաշտոցի,- «Մատենագիրք Հայոց», հատոր Ա, Ե դար, էջ 229-272։









Մովսես Խորենացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես Խորենացի

Սուրբ Մովսես Խորենացին
Ծնունդ Հունվարի 13, 410
Վախճան 488
Եկեղեցի(ներ) Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պաշտամունքի վայր(եր) Հայաստան Հայաստան
Հիշատակության օր Սուրբ Թարգմանչաց տոն
Մովսես Խորենացի
Մովսես Խորենացի (մոտ 410 թ. - մոտ 490 թ.), Ոսկեդարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ Պատմահայրը։ Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Հայ սերունդները ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր», «Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։

Կյանքը

Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով։ Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա (ն) գյուղում։ Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թ, նա ուղարկվում է Վաղարշապատ։ Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն։ 431 թ հետո՝ հավանաբար 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք։ Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն 440 թ փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»։
Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան։
Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝  վախճանվելով,  ենթադրաբար, 490-ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ։ [1]

Աշխատություններ

«Հայոց պատմություն»

 
Միջնադարյան ձեռագրերը Մովսես Խորենացուն են վերագրում ինքնուրույն և թարգմանական մի շարք երկեր՝ ճառեր, թղթեր, ներբողյաններ, հոգևոր երգեր՝ շարականներ, քերականական, փիլիսոփայական աշխատանքներ, թարգմանություններ։ Բայց նրա մատենագրական վաստակի թագ ու պսակը «Պատմություն Հայոց» երկն է, որը նա գրել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։ Խորենացու «Հայոց պատմությունը» բաղկացած է երեք մասից,  որոնք հեղինակը կոչել է գրքեր։ 1-«Հայոց մեծերի ծննդաբանությունը» 2-«Միջին պատմություն մեր նախնիների» 3-«Մեր հայրենիքի պատմության ավարտը»
Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը և հիմնականում պանծացնում է հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ նահապետներին, Պարույր Սկայորդի, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծ թագավորներին։
Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը՝ մինչև Տրդատ Մեծի գահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը։
«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը՝ մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակի (439 թ) ու Մեսրոպի (440 թ) վախճանը։
Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենց վերնագրերը։ «Պատմությունն», այն տեսքով, ինչպես մեզ է հասել, ավարտվում է հայտնի «Ողբ»-ով։ Սակայն Ժ դարի պատմիչ Թովմա Արծրունին հստակորեն վկայում է, որ Խորենացին իր «Պատմության» շարադրանքը հասցրել է մինչև Հռոմեական (Բյուզանդական) Զենոն կայսեր ժամանակը (474-475 թթ, ապա՝ 475-491 թթ), այսինքն երկն ունեցել է նաև չորրորդ մաս։

Աստվածաբանական աշխատություններ

Մովսես Խորենացու գրչին վերագրվում են մի շարք աստվածաբանական աշխատություններ։ Նշանակալի է «Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի և պատկերի նորա» երկասիրությունը, որը իրենից ներկայացնում է Մովսես Խորենացուն հղված Վասպուրականի մեծ իշխան Սահակ Արծրունու նամակի պատասխան՝ «Պատասխանի թղթոյն Սահակայ» վերտառությամբ։ Հեղինակը մանրամասն անդրադառնում է Մարիամ Աստվածածնի ազգաբանությանը, մեկնաբանում նրա կենսագրության առանձին դրվագներ, շարադրում նրա պատկերի պատմությունը, ներբողում Աստվածամորը։ Արժեքավոր է նաև «Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց» վարքագրական երկասիրությունը, որտեղ առկա են Ագաթանգեղոսի մոտ բացակայող՝ Հայաստանում քրիստոնեության տարածման առանձին մանրամասներ։ Այս աշխատությունը սերտորեն աղերսվում է «Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ» քնարերգական ստեղծագործությանը, որը V դ հայ եկեղեցական գրականության ամենանշանակալի երկերից է։ Ճանաչողական մեծ արժեք ունի «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» ներբողը (բանասիրության մեջ ավանդաբար անվանվել է «Ճառ»)։ Այստեղ հեղինակը փառաբանում է Հիսուս Քրիստոսի այլակերպությունը, ծնունդը և հրաշագործությունները։ Պատմագրի անունով մեզ են հասել փիլիսոփա-դավանաբանակն մի քանի երկասիրություններ՝ «Հարցմունք Հոբնաղի և պատասխանիք Մովսէսի Հայոց Քերթողի և Դավիթ Անյաղթ փիլիսոփայի», «Վիճումնական հարցաբանութիւն Մելիտոսի յունաց փիլիսոփային ընդ Աթէնականն Մովսէս փիլիսոփային Հայոց տրամաբանական ոճիւ», «Սրբոյն Թէովդորոսի ծննդեանն և սննդեանն եւ վարուց նորա», «Թուղթք» և այլն, որոնց հեղինակային պատկանելությունը դեռևս պարզված չէ։

Թարգմանություններ

Մովսես Խորենացու՝ հունարենից կատարված թարգմանություններից արժեքավոր է Կեղծ Կալիսթենեսին վերագրվող «Պատմութիւն վարուց Աղեքսանդրին» երկը։ Այդ թարգմանությամբ է պայմանավորված հայ միջնադարյան քնարերգության յուրահատուկ տեսակներից մեկի՝ կաֆաների ժանրային ձևավորումը, ինչպես և մանրանկարչության մեջ աշխարհիկ թեմատիկայի սկզբնավորումը։ Մովսես Խորենացին թարգմանել է նաև Գրիգոր Նազիանզացու «Ճառերի» զգալի մասը։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններից է համարվում

Գիրք պիտոյից

«Գիրք պիտոյից»-ը համարվում է Խորենացու վաղ շրջանի ստեղծագործություն, ճարտասանական վարժությունների («նախակրթությունների) ժողովածու է։ Բաղկացած է 10 գլխից (ըստ ընդգրկված վարժությունների տեսակների)։ Գրքի ողջ բնագիրը հագեցած է աստվածաշնչային վկայությունների մեջբերումներով, հիշատակություններով և վերապատումներով։ Դրսևորել է Ս. Գրքի խոր իմացություն, ստեղծագործական մոտեցում, վարպետություն, երևակայություն։

Այլ

Մովսես Խորենացուն են վերագրվում նաև Դիոնիսիոս Թրակացու քերականության մեկնությունը՝ «Մովսիսի Քերթողահօր մեկնութիւն քերականի» խորագրով, քերականական բովանդակություն ունեցող մի քանի փոքր գրվածքներ, «Աշխարհացույց»-ի բնագիրը և այլն։





No comments:

Post a Comment