Sunday, January 11, 2015

Փիլոն Ալեքսանդրացի

Փիլոն Ալեքսանդրացի (հայտնի է նաև Փիլոն Հրեա, Փիլոն Եբրայեցի անուններով, հունարեն՝ Φίλων ὁ Ἀλεξανδρεύς, Philon Alexandreos; շուրջ մ.թ.ա. 25, Ալեքսանդրիա - շուրջ մ.թ. 50թ.), հրեա փիլիսոփա։ Հեղինակ է մի շարք կրոնափիլիսոփայական աշխատությունների, որոնցից մի քանիսը հնում թարգմանվել է հայերեն։ Իր աշխատությունների մեջ փորձում է հրեական կրոնական դոգմաները հիմնավորել և բացատրել անտիկ հեղինակների իդեալիստական փիլիսոփայության միջոցով։
Փիլոնի երկերից մի քանիսը մեզ են հասել միայն հայերեն (գրաբար) թարգմանությամբ. դրանց հունարեն բնագրերը չեն պահպանվել։

No comments:

Post a Comment