Sunday, January 11, 2015

Մեհենագիր

Մեհենագիր

 
Մեհենագիր, գրանշանների ենթադրվող համակարգ, որը, որոշ հայագետների կարծիքով (Ա․ Գ․ Աբրահամյան և ուրիշներ), գործածվել է հեթանոսական Հայաստանում՝ որպես հայ մեհենական գրականության գիր։ Հայագետների մի զգալի մասը (Հրաչյա Աճառյան, Էդուարդ Աղայան և այլք) չի ընդունում հայկական ինքնուրույն գրատեսակի գոյությունը մինչմեսրոպյան շրջանում։ Սակայն մեհենական գրականության առկայության փաստը, ինչպես և միջնադարյան մատենագրության մեջ հանդիպող գաղափարագիր նշանները ինչ-որ չափով հավանական են դարձնում մեհենագրի գործածությունը նախաքրիստոնեական Հայաստանում։ Բացառված չէ, որ այն եղած լինի քրմական դասի պաշտամունքային գաղափարագիրը՝ նաև հայերենով գրելու համար։

No comments:

Post a Comment