Sunday, January 11, 2015

Նախաքրիստոնեական հայկական գրային համակարգեր

Նախաքրիստոնեական հայկական գրային համակարգեր


Այս հոդվածը մշակույթի վերաբերյալ հոդվածաշարի մաս է կազմում
Հայաստանի մշակույթ
Julfa Khachkar.jpg
Հին շրջանի հայկական մշակույթ
Մ.թ.ա. 6 - մ.թ. 3-րդ դարեր
Նախաքրիստոնեական գիր
Գրականություն
Հայկական դիցաբանություն
Ճարտարապետություն
Կերպարվեստ
Թատրոն
Վաղ միջնադարի հայկական մշակույթ
4 - 8-րդ դարեր
Հայ գրերի գյուտ
Գրականություն
Քրիստոնեության ընդունում
Ճարտարապետություն
Կերպարվեստ
Թատրոն
Զարգացած միջնադարի հայկական մշակույթ
9 - 14-րդ դարեր
Միջին հայերեն
Գրականություն
Ճարտարապետություն
Կերպարվեստ
Երաժշտություն
Թատրոն
Ուշ միջնադարի հայկական մշակույթ
15 - 17-րդ դարեր
Հայկական տպագրություն
Գրականություն
Ճարտարապետություն
Կերպարվեստ
Երաժշտություն
Թատրոն
Նոր շրջանի հայկական մշակույթ
17 - 20-րդ դարեր
Արևելահայերեն և Արևմտահայերեն
Գրականություն
Ճարտարապետություն
Կերպարվեստ
Երաժշտություն
Թատրոն
Նորագույն շրջանի հայկական մշակույթ
20 - 21-րդ դարեր
Հայոց լեզու
Գրականություն
Ճարտարապետություն
Կերպարվեստ
Երաժշտություն
Թատրոն

Հայաստան Պորտալ
դ  ք  խ

Ըստ մարդկությանը հայտնի տվյալների, նախաքրիստոնեական շրջանում, այսինքն՝ 301 թվականից առաջ հայերն ունեցել են սեփական գրային համակարգեր։ Այժմ ապացուցված է երկու նախամաշտոցյան գրային համակարգերի՝ սեպագրերի և մեհենագրի գործածումը։ Նախամաշտոցյան գրերի մասին մեզ տեղեկություններ են հասել Կորյունից[1], Մովսես Խորենացուց[2], Փիլոն Ալեքսանդրացուց (Եբրայեցուց), Հիպպողիտոս Բոստրացուց[3], Վարդան Արևելցուց[4], Ղազար Փարպեցուց[5] և այլն։

Պատմական ակնարկ

215 թվականին Հռոմի կայսր Կարակալան հայոց արքա Խոսրով Ա-ին իր մոտ հրավիրեց և անօրինաբար բանտարկեց, որից հետո Հայաստան ուղարկեց լեգիոններ Ֆոլոկրիտի գլխավորությամբ։ Բայց լեգիոնները ջախջախվեցին, և հայոց արքա դարձավ Տրդատ Բ-ն՝ Խոսրով Ա-ի որդին։ Նույն ժամանակահատվածում Հայաստանին վտանգ էր սպառնում նաև Պարսկաստանից, որտեղ 226 թվականին իշխող դինաստիայի փոփոխություն էր տեղի ունեցել։ Իրանական Արշակունիների դինաստիան, որոնք հայկական Արշակունի արքաների բարեկամն էին, կործանվել էր Սասանյանների կողմից։ Իրանի պետական կրոնը փոխարինվեց զրադաշտականությամբ։ Իրանի թագավոր Արտաշիր I Սասանյանը 230 թվականին ներխուժեց Հայաստան, բայց ջախջախվեց։ 252 թվականին Շապուհ I-ն այնուամենայնիվ հաղթանակ տարավ և հայոց գահին նստեցրեց իր որդի Որմիզդին։ 279 թվականին Հայաստանը հաղթանակ տարավ և հայոց արքա դարձավ Խոսրով Բ-ն՝ Տրդատ Բ-ի որդին։ 298 թվականին իշխան Անակ Պարթևը սպանեց Խոսրով Բ-ին, և հայոց արքա դարձավ վերջինիս որդի Տրդատ Գ-ն։ Այսպիսի անդադար վտանգի մեջ էր գտնվում Հայաստանը բոլոր կողմերից և անվտանգության խնդիր ուներ։ Բացի այդ, Հայաստանը ֆեոդալական երկիր էր, և կենտրոնական իշխանությունը այնքան ուժեղ չէր, ինչպես ճորտատիրական երկրներում։ Հենց այս մարտահրավերներին դիմագրավեկլու համար Տրդատ Գ-ի համար քրիստոնեությունը հանդիսացավ Հայաստանի միավորման և հզորացման միջոց։ Քրիստոնեության ընդունումից հետո թագավորը եկեղեցուն շնորհեց մեծ իրավունքներ և հողեր, որպեսզի այն ուժեղ լինի և ի վիճակի լինի սատարել թագավորի կենտրոնական իշխանությունը։ Հայաստանում նոր իդեալի ներդրումով բավականին ամրապնդվեց կենտրոնական իշխանությունը, սակայն հայկական նախաքրիստոնեական պատմությունը, մշակույթը, գիրը մեծ հարված ստացան։
3-4-րդ դարերի հռչակավոր հայ պատմաբան Ագաթանգեղոսը՝ Տրդատ Գ թագավորի քարտուղարը, ով նաև եղել է քրիստոնեությունն ընդունելու իրադարձությունների ականատեսը, գրում է․[6]
Aquote1.png Այնուհետև թագավորի ու իշխանների հետ, նախարարներով ու զորքով հանդերձ, (Գրիգոր Լուսավորիչը) հավանության խորհուրդ առավ ընդհանուր խաղաղության համար՝ գայթակղությունը քանդելու, կործանելու և մեջտեղից վերացնելու ու ջնջելու նպատակով, որ այլևս ոչ ոք արգելք ու խոչընդոտ չլինի և չխանգարի վերին ազատությանը հասնելուն։ Ապա թագավորը իսկույն տիրաբար հրաման տվեց ամենքի հավանությամբ գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսզի նախկին հայրենի, հնամենի և նախնիների ու իր կողմից Աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի, մեջտեղից ջնջի։ Ապա ինքն իսկ թագավորը ամբողջ զորքով հանդերձ Վաղարշապատ քաղաքից շարժվեց գնաց Արտաշատ քաղաքը՝ ավերելու այնտեղ Անահիտ դիցուհու բագինը և այն, որ Երազամույն կոչված տեղերում էր գտնվում։ Նախ ճանապարհին հանդիպեցին քրմական գիտության դպիր, Որմիզդի գրչի դիվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծու իմաստության ուսման մեհյան և ամենից առաջ սկսեցին այն քանդել, այրել, ավերել։ Aquote2.png
Aquote1.png ․․․Գնաց հասավ Դարանաղյաց գավառը, որպեսզի այնտեղ ևս կործանեն սուտ աստվածների բագինը, որը Թորդան գյուղում էր, սպիտակափառ Բարշամինա անվանված աստծու մեհյանը։ Նախ այն կործանեցին ու նրա արձանը փշրեցին և բոլոր գանձերը, ոսկին ու արծաթը ավարի մատնեցին․․․ Դրանից հետո ելան սահմանակից Եկեղյաց գավառը․․․ սուրբ Գրիգորը թագավորով հանդերձ փշրեցին Անահիտ դիցուհու ոսկե արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին, ոսկին ու արծաթը ավարի տվին։ Այնտեղից Գայլ գետի վրայով այն կողմ անցան ու քանդեցին Արամազդի դստեր Նանեի մեհյանը Թիլ ավանում։ Երկու մեհյանների գանձերը ավարով՝ Աստծու սուրբ եկեղեցու ծառայությանը նվեր թողեցին տեղերով հանդերձ։ Aquote2.png
Նույնը գրել են նաև 5-րդ դարի հայ պատմիչներ Մովսես Խորենացին[7], Կորյունը[8], Փավստոս Բուզանդը[9] և ուրիշներ։ Հայաստանի հին մշակույթը փլուզվել էր, Հայաստանում գտնվող բոլոր հայերեն գրքերը ոչնչացվել էին։ Նախաքրիստոնեական տաճարների քանդված հիմքերի վրա կառուցվել էին քրիստոնեական եկեղեցիներ, այդ թվում՝ նաև կենտրոնական Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Վաղարշապատում։ Հայկական այբուբենն ու գիրը ոչնչացվեցին, և այդ ժամանակվանից նույնիսկ եկեղեցիներում աղոթք անելու համար գործունեության մեջ մտան հունական ու սիրիական տառերն ու լեզուները։ Քրիստոնեությունն ընդունելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հայաստան հրավիրեց 400 հույն ու սիրիացի վանական, շնորհեց նրանց եպիսկոպոսների կոչում և կարգեց նրանց բոլոր հայկական եկեղեցիների ղեկավարներ։
Հարյուր տարի անց հայոց արքա Վռամշապուհը եկավ այն եզրակացության, որ պետությունը չի կարող նորմալ գործել առանց սեփական գրի։ Կաթողիկոս Սահակն էլ համոզվեց այն բանում, որ ժողովուրդը չի կարող լավ հասկանալ քրիստոնեությունը, քանի որ եկեղեցիներում ծառայությունը կատարվում էր հուներեն և սիրիական լեզուներով։ Ու նրանք որոշեցին վերականգնել հայոց գիրը։ Նրանք հանձնարարեցին Մեսրոպ Մաշտոցին, որը թագավորի անձնական թարգմանիչն էր, վերականգնել հայոց գիրը։ Իհարկե նրանք գիտեին, որ հայոց այբուբենը գոյություն ուներ շատ հին ժամանակներից։
Տառերի հնչյունային արտահայտությունը պարզաբանելու համար անհրաժեշտ էր գտնել առնվազն մեկ հայկական գիրք։ Բայց դժբախտաբար, Հայաստանում բոլոր գրքերը այրվել էին հարյուր տարի առաջ։ Մաշտոցը երկու տարուց ավել Հայաստանում փնտրում էր գոնե մեկ հայկական գիրք, բայց չգտավ։ Կորյունը չի կարողանում ասել «գիրք» բառը, որովհետև այդ թեման արգելված էր։ Կորյունը ասում է, «Մաշտոցը փնտրեց, փնտրեց, շատ զրկանքներ կրեց, բայց չգտավ»,[10] ու մեկնեց արտասահման։ Դասական պատմությունը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ի՞նչ էր փնտրում Մաշտոցը ու չէր կարողանում գտնել Հայաստանում։
Տարածված դասական պատմությունը ներկայացնում է, որ Մաշտոցը մեկնեց արտասահմանյան խոշոր քաղաքներ, ուր կային մեծ գրադարաններ։ Այնտեղ նա ուսումնասիրեց հունական, ասորական և այլ այբուբենները ու քաղելով նրանցից լավագույն հատկանիշները, ստեղծեց հայոց այբուբենը։ Սակայն Մաշտոցը շատ լավ գիտեր այդ օտար լեզուները և կարիք չուներ լրացուցիչ ուսման։ Հայաստանում այն ժամանակ կային հունական, ասորերեն և այլ լեզունորով գործող դպրոցներ, որոնցից մեկն էլ ավարտել էր Մաշտոցը։[11] Նա մեկնեց արտասահման, որովհետև ուզում էր իմանալ, թե ինչպես են հնչում հայկական բոլոր տառերը ու դրա համար անհրաժեշտ էր գտնել առնվազն մեկ հայերեն գիրք։ Արտասահմանում հայկական գրքերը չէին այրվել։ Կորյունը գրում է, որ Սամոսատում Մաշտոցն իր երազում տեսնում է հայոց տառերը փորագրված ժայռերի վրա։ Այստեղ ակնհայտ է, որ Մաշտոցն ու Կորյունը գիտեին, որ տառերը փորագրված են Հայաստանում գտնվող ժայռերի վրա հինավուրց ժամանակներից։ Հետո Սամոսատում Մաշտոցը տառերը տվեց գեղագրության մի վարպետի, որպեսզի նա թեթևակի շտկի դրանք։ Երբ Մաշտոցը 406 թվականին վերադառնում է Հայաստան, թագավորը, կաթողիկոսն ու ժողովուրդը նրան մեծ հանդիսավորությամբ են դիմավորում։
Ագաթանգեղոսը պատմում է[12], որ Տրդատ Գ թագավորի ժամանակ գրչության արվեստը տարածված էր Հայաստանում․
Aquote1.png Արդ, հրաման է հասել ինձ՝ Ագաթանգեղոսիս․․․ Տրդատ Մեծ արքայից գրի առնել ժամանակի դեպքերը, պատմելով։ ․․․Արդ, մեր այս գրված օրինակի մեջ, ոչ թե հին ավանդույթներից տեղեկանալով, այս (բոլորը) կարգով մատենագրել ենք, այլ մենք ինքներս ականատես ենք եղել անձնավորությունների և ներկա հոգևոր գործերին․․․։ Aquote2.png
Կորյունը, Խորենացին և ուրիշներ հաստատում են, որ հայոց այբուբենը գոյություն է ունեցել Մինչև Մաշտոցը, նույնիսկ Սիրիայում եպիսկոպոս Դանիելի մոտ։ «Դանիելյան» այբուբենը չի պահպանվել, սակայն տարբեր հեղինակներ բերում են այդ այբուբենի տառերի քանակության մասին տարբեր կարծիքներ՝ 17, 19, 22, 24 և 29 տառ։
Պատմիչ Վարդանը գրել է, որ հայերեն այբուբենը ունեցել է 22 տառ դեռ շատ հին ժամանակներից։[13]
Ֆիլոտրատը (175-249թթ.)՝ կայսր Կարակալայի պատմիչը, իր «Ապոլոնի Դիանան» գրքում պատմում է, որ Հայկական Տավրոսում մի մեծ հովազ են բռնել ոսկե օղակապը վզին, որի վրա հայերենով գրված է եղել․ «հայոց արքա Արշակից Դիոնիս աստծուն»։[14][15]
Հայ պատմաբան Ինջիկյանը գրում է, [16] որ 1788 թվականին ինքը Ստամբուլում տեսել է Անգլիայի դեսպան Ինզըլի հավաքածուն, որը պարունակում էր Փոքր Ասիայում հավաքված հարյուր հազարավոր հին մետաղադրամներ և գտել դրանց մեջ հայոց արքա Պարթև Արշակունու (113-114թթ․) հարյուրավոր մետաղադրամներ։ Դրամների մի երեսին պատկերված է կրակներով սեղան, մյուս կողմում՝ թագավորի դիմանկարը և դրամի արտաքին եզրին գրված են հայերեն բառեր «հ», «տ», «պ», «կ», «ճ» և այլ տառերով։
Նախաքրիստոնեական հայկական գրի մասին է վկայում նաև հայ լեզվաբան, պատմաբան և երաժշտագետ Մինաս Բժշկյանի (1777-1851թթ․) կողմից Օդեսա քաղաքի հարավային մասում գտնվող հայկական եկեղեցիներից մեկում գտնված Ք. ա․ 7-րդ դարի մի հայատառ գիրք։[17]

No comments:

Post a Comment